22 / Դեկտեմբեր / 2021 : 18-12

Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքապետի ընտրություններին իր մասնակցության մասին

Լրագրողների այն հարցին՝ պատրաստ է արդյո՞ք մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, եթե թիմը նման որոշում կայացնի, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է.

«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են»։

Հարցին, թե եթե հիմա առաջարկեն այդ պաշտոնը, կընդունի, պատգամավորն ասաց․ «Եթե հիմա առաջարկ լինի. հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու են 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչու, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»,-նշեց նա։

Ավալի մանրամասն տեսանյութում
Դիտվել է 25386անգամ
Վերջին լուրեր