Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 15-42

Գողացել էր գործընկերուհու բանկային քարտը, կանխիկացրել է 304 000 դրամ

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների հետ։

Պարզվեց, որ բանկային քարտը գողացել էր նույն սննդի կետի աշխատակիցը։ 24-ամյա երիտասարդը գողացած քարտը փոխանցել էր ընկերոջը՝ Նիգավան գյուղի բնակչին։ Նա էլ Ապարանի մի բանկոմատից կանխիկացրել էր գումարը, ապա կեսը փոխանցել էր քարտը գողացած ընկերոջը։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա երիտասարդները ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարածը։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 10040անգամ
Վերջին լուրեր