23 / Դեկտեմբեր / 2021 : 19-37

ՊՇՌ թեստն աշխատողի հաշվին կատարելու նախարարի հրամանը ճանաչվեց հակասահմանադրական. Վարդեւանյան (տեսանյութ)

Աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

«ԱՆ հայտնի հրամանի խնդիրն այն էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա պարտականություն էր դրված, որ մարդիկ իրենց միջոցների հաշվին անեն ՊՇՌ հետազոտությունը, այն դեպքում, երբ սոցիալական վիճակն այսքան բարդ է։ Սա մեր դիմումի անկյանքարերից մեկն էր, և չափազանց կարևորում եմ, որ ՍԴ-ն իրականացրեց սահմանադրական արդարադատություն։ Մյուս կողմից, ցավ եմ արտահայտում, որ ամենասկզբից բոլորին հորդորել ենք չանել նման բան, որովհետև հակասահմանադրական է։ Նույնիսկ ասում էին՝ կարող են մի շարք հիմնավորումներ բերել, որ սահամանդրական է, հիմա տեսանք, երբ ասում էին՝ առանց ԱԺ համաձայնության պատգամավորին կալանավորել չեք կաորղ, եւ ստիպված եղանք անցնել այս ողջ գործընթացներով եւ, ի վերջո, արդյունքի հասնել»,-ասաց Վարդևանյանը։

Միևնույն ժամանակ, Վարդևանյանը նշում է՝ լավագույն լուծումը պատվաստվելն է, բայց այն պետք է լինի մարդու գիտակցված որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 12095անգամ
Վերջին լուրեր