27 / Դեկտեմբեր / 2021 : 13-23

14-ամյա պատանին երկու հոգու է դանակահարել, դանակը նետել է Որոտան գետը

Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությւնից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաներում պատանիները Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում վիճել են 14-ամյա պատանու հետ, որն էլ դանակահարել էր նրանց:

Բացատրական աշխատանքի արդյունքում 14-ամյա պատանին ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ դանակը նետել է Որոտան գետը:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 13279անգամ
Վերջին լուրեր