28 / Դեկտեմբեր / 2021 : 13-08

Հայկ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցության ևս երեք անդամ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին այսօր դեկտեմբերի 28-ի Երեւանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:


Նա նշեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքը:

Դիտվել է 9878անգամ
Վերջին լուրեր