28 / Դեկտեմբեր / 2021 : 14-12

Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը. կոտրել են ապակին ու գողացել դրամարկղը, որտեղ եղել է մոտ 4 մլն դրամ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 84587անգամ
Վերջին լուրեր