28 / Դեկտեմբեր / 2021 : 16-10

Խիստ նախնական տվյալով՝ Գյումրիում հագուստի խանութում սպանված կնոջ վնասվածքը հրազենային չէ. ՇՄ դատախազ (լուսանկարներ)

Նախնական տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրիում հագուստի խանութի սպանված սեփականատեր Անահիտ Իսկանդարյանը հրազենային վնասվածք չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը:


«Խիստ նախնական տվյալներով՝ վնասվածքը բնորոշ է կտրող-ծակող գործիքի»,- ասաց դատախազը:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ ժամը 13:50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ, մահացած մարդ կա, մահացողը կին է։


Հիշեցնենք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում.քաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանված է հայտնաբերվել Անահիտ Իսկանդարյանը: Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
Դիտվել է 84073անգամ
Վերջին լուրեր