30 / Դեկտեմբեր / 2021 : 13-13

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԱԾ-ին

Այսօր տեղի ունեցավ կառավարության այս տարվա վերջին նիստը: Նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ ճանապարհների շինարարական աշխատանքներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց բարձր տեմպեր արձանագրեց:

Շատ հետեւողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա դիմեց իրավապահ մարմիններին՝ նշելով. «Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել: Շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ», - նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սա իրենց համար սկզբունքային հարց է:


«Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում, չի հաջողվի իրենց մոտ, որովհետև նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որովհետև լավ են աշխատում», - ասաց վարչապետը:

Նա նշեց, թե պետք է գնալ ու ստուգել բոլոր մրցույթները. «Ընդ որում, մենք չենք կարող ժխտել ինչ-ինչ ժամանակներում ինչ-ինչ խնդիրների գոյությունը: Բոլորովին վերջերս մարդ ձերբակալվեց «Տարածքային զարգացման հիմնադրամից» «ատկատի» երեւույթով աշխատելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 14101անգամ
Վերջին լուրեր