08 / Հունվար / 2022 : 15-05

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:



Երևան քաղաքում՝

Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:
Դիտվել է 10618անգամ
Վերջին լուրեր