10 / Հունվար / 2022 : 11-01

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտվել է 6443անգամ
Վերջին լուրեր