10 / Հունվար / 2022 : 13-41

Օդի ջերմաստիճան 10-12 աստիճանով ցրտելու է․ սպասվում են տեղումներ

Yelaket.am-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-ին, 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, հունվարի 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով:

Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Դիտվել է 24319անգամ
Վերջին լուրեր