11 / Հունվար / 2022 : 17-57

Գողը «Հայփոստ»-ի մասնաճյուղի դուռը փակել էր ներսից ու կորցրել բանալին․ տեսանյութ դեպքի վայրից

Հունվարի լույս 9-ի գիշերը, ժամը 1.50-ի սահմաններում, «Հայփոստ» ընկերության տեսահսկման և ահազանգման կենտրոնի աշխատակիցները փոստային բաժանմունքներից մեկից ահազանգ ստացան։ Նույն պահին տեսահսկող սարքերն արձանագրեցին, որ Գարեգին Նժդեհի փողոցի փոստային բաժանմունք է մտել գլխարկով, դիմակով ու ձեռնոցով մի անձ, որը ինչ-որ գործիքով բացում է փակ դարակներն ու գողություն անում։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Նույն պահին «Հայփոստ» ընկերության անվտանգության աշխատակիցները ահազանգը փոխանցեցին ոստիկանություն։


Պարեկային ծառայության աշխատակիցները Գարեգին Նժդեհի փողոցում փախչող տղամարդուն բռնեցին, վնասազերծեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունում պարզվեց տղամարդու ինքնությունը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մասնաճյուղից հափշտակած փողը, ձեռնոց և այլն։
Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված Երևանի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Դիտվել է 98471անգամ
Վերջին լուրեր