Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունվար / 2022 : 18-49

Ողբերգական դեպք․Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր դիերը

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Դիտվել է 111413անգամ
Վերջին լուրեր