13 / Հունվար / 2022 : 13-02
Խարդախությամբ հափշտակում են գումարներ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։
Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։
Հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։ Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր։
Քաղաքացին հավատալով այս ամենին՝ ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։
Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է իբր էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած` ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա` կանխիկացնում։
Խարդախության մեկ այլ եղանակն էլ հետևյալն է։ Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում` գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացում տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը։
Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ Ուստի պետք է լինել տեղեկացված։
Հարգելի՜ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՜ հավատացեք ու մի՜ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները։ Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ Եղե՜ք իրազեկված, որ չդառնաք հանցագործության զոհ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
9028անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։