14 / Հունվար / 2022 : 11-22

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) միջհամայնքային, Լոռու մարզի Սպիտակ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքների ավտոճանապարհները։

Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում բուք է:


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դիտվել է 7291անգամ
Վերջին լուրեր