15 / Հունվար / 2022 : 11-44

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Դիտվել է 11770անգամ
Վերջին լուրեր