17 / Հունվար / 2022 : 11-55

Մենք կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․դա բխում է ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Անկախության հաստատումից ի վեր, և այն պահից, երբ Թուրքիան սահմանները փակել է ՀՀ-ի հետ, վերջինիս դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման և սահմանների բացմանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

«Հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե, ի վերջո, որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»,-հարցրել էր Խամոյանը։

«ՀՀ-ն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք կողմ ենք, որ առանց նախապայմանների սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․դա բխում է ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 9748անգամ
Վերջին լուրեր