17 / Հունվար / 2022 : 13-14

«Իմ հետ դու-ով չխոսա՛ս, պա՞րզ ա․ կարող ա հետդ բաներ անեմ»․ Ռուբինյանը՝ Խամոյանի՝ «գործակալից» վրդովվեց

«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբյուր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ». Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որն իր ելույթում հիշեցրել էր, որ ԱԺ դահլիճում բազմիցս խոսք է գնացել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին.


«Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան ու ձեր ամբողջ խմբակցություն, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի ու իմ դիմաց ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ, այդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինել:Ի պատասխան դրա, ես կարող եմ մի կողմ դնել իմ ամբողջ համբերատարությունն ու բարեհամբյուրությունը, և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»,- ասաց Ռուբինյանը:





«Դե փորձի»,- Ռուբինյանին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Կփորձեմ, արխային: Սրանից հետո իմ հետ «դու»-ով չխոսաս, հանգստացեք բոլորդ ու իմացեք, թե որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին»,-ասաց նա՝ հորդորելով Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին՝ «կարգի հրավիրեք ձեր խմբակցության անդամներին»,- պատասխանեց Ռուբինյանը:

մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 124984անգամ
Վերջին լուրեր