18 / Հունվար / 2022 : 15-44

44-ամյա տղամարդը ծեծել էր աշխատակցուհուն, ոստիկանությունում հայհոյել է ոստիկաններին

Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20.50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Ժամը 22.00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տևական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյաքներ և խաթարել բաժնի բնականոն աշխատանքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին և ձերբակալվել։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 16964անգամ
Վերջին լուրեր