Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2022 : 16-38


Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու Արցախի կորուստների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։

«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ, թե ինչպե”ս պետք է վերադարձվեն` մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։


Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։

«Ելքը տեսնում ենք այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս ամեն ինչը, որը տեղի է ունեցել, դատավճիռ չէ: Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Դիտվել է 15713անգամ
Վերջին լուրեր