19 / Հունվար / 2022 : 09-47

Մարզերում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ


Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։



Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դիտվել է 12891անգամ
Վերջին լուրեր