02 / Մայիս / 2020 : 17-43

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել․ վարչապետը ներկա է եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մայիսի 2-ին  խմբակցության նիստ է անցկացրել: Նիստը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:  Խմբակցության նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` նշելով, որ նիստը տեւել է մոտ երկու ժամ: 


«Կուսակցության լիագումար նիստից առաջ մենք հավաքվում եւ օրակարգային հարցեր ենք քննարկում, նման հանդիպում ենք այսօր ունեցել, նաեւ յուրաքանչյուր հանձնաժողով ներկայացրել է իր տիրույթում գտնվող հարցեր եւ մենք մեր դիրքորոշումներն ենք հայտնել»,-ասաց նա: 


Նշենք, որ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացել է` չպատասխանելով լրագրողների հարցերին: 

Դիտվել է 16487անգամ
Վերջին լուրեր