19 / Հունվար / 2022 : 13-29

Տիկին Ստամբուլյան… Ստամբուլ.. Լավ է, ոչ մի բան, շնորհակալություն, այսքանը. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթներից հետո ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նա նախ արձագանքեց Արեգնազ Մանուկյանի հարցին ուղղված էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը:




«Տիկին Մանուկյան… Ճիշտ եմ չէ ձեր ազգանունն ասում… Ձեր քաղաքական թիմի անդամներից ոմանք ասում էին՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում հաղթի, կարտագաղթենք»:

Այնուհետև ցանկացավ արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանին:

«Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է, ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»,- ասաց նա ու հեռացավ ամբիոնից:

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 162138անգամ
Վերջին լուրեր