Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունվար / 2022 : 17-04

Տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն (տեսանյութ)

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։

«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։

Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին կատարվածի հանգամանքները։

Խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտեցին տղամարդու ինքնությունն ու ձեռնարկեցին որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 17466անգամ
Վերջին լուրեր