Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունվար / 2022 : 12-24

Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է տուգանային հրապարակ․ Փաշինյանը հիշարժան փաստ ներկայացրեց

Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ գործունեությունը գնահատելով դրական:

Մանրամասները տեսանյութում՝ ստորև

Դիտվել է 19295անգամ
Վերջին լուրեր