Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունվար / 2022 : 09-25

Սպանություն՝ Աբովյան քաղաքում

Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդը, ում պարանոցը կտրված է եղել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին այդ քաղաքացին մահացել է։

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։

Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է։


Դիտվել է 25451անգամ
Վերջին լուրեր