21 / Հունվար / 2022 : 11-11

Այսօր Երևանում 20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկար)

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 71529անգամ
Վերջին լուրեր