Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունվար / 2022 : 11-45

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 5 օրով մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին 5 օրով տրամադրվել է արձակուրդ:

Yelaket.am-ը այ մասին տեղեկացավ ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման տեքստից, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:»:
Դիտվել է 76332անգամ
Վերջին լուրեր