21 / Հունվար / 2022 : 17-08

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Yelaket.am-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Արցախում հունվարի 21-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 19366անգամ
Վերջին լուրեր