25 / Հունվար / 2022 : 12-29

Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը․ Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա խոսքով` Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված. այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը:

«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին ու ասում է, որ դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված», - նշեց պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման ու հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը:

Մանրամասները տեսանյութում՝ ստորև

Դիտվել է 7457անգամ
Վերջին լուրեր