25 / Հունվար / 2022 : 12-58

Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հունվարի 28-ին (ուրբաթ) նշվում է Բանակի օրը: Այն ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:


Հունվարի 27-ին (հինգշաբթի) կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։

Դիտվել է 63225անգամ
Վերջին լուրեր