Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2022 : 14-28

Դաժան սպանություն Վանաձորում․ Ամուսինը սպանել ու մասնատել է կնոջ մարմինը

Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը :

76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 56051անգամ
Վերջին լուրեր