27 / Հունվար / 2022 : 14-31
Տաթեւիկ Ռեւազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում․ՏԿԵՆ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացատրել է՝ ինչու է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան–Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից։
Հաղորդագրությունը՝ ստորեւ
Համաձայն «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի՝
զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում:
Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:Նշված կարգավորումը նշանակում է, որ այն ավիաընկերություների ուղևորները, որոնք մեկնում են այն օդանավակայաններ, որտեղ վերջին 12 ամսվա ընթացքում ավիափոխադրումներ Երևանից չեն իրականացվել, ազատվում են պետական տուրքի (որը կազմում է 10 000 ՀՀ դրամ) վճարումից։Նշված արտոնությունները վերաբերում են բոլոր այն ուղևորներին, որոնք համապատասխանում են վերոգրյալ օրենքի պահանջներին։
Օրենքով նախատեսված արտոնությունը կոչված է զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան և խթան է հանդիսանում ուղևորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը։
Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանին, ապա նա 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Նշված ժամանակահատվածում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը դրված է կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի վրա։
Դիտվել է
20692անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...