27 / Հունվար / 2022 : 16-03

Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով (տեսանյութ)

Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը` կալանք:

21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 27955անգամ
Վերջին լուրեր