Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունվար / 2022 : 15-33

«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանի նոր ֆոտոշարքը մոսկովյան ամսագրի համար

Արմինե Հարությունյանը հայ լսարանին հայտնի դարձավ որպես «Գուչիի» հայ մոդել, քանի որ հնարավորություն էր ունեցել ներկայանալու Նորաձևության տան ցուցադրության ժամանակ։

Մասնագիտությամբ նկարչուհի Արմինեն դեռ այն ժամանակ հայտարարեց, որ մոդելային կարիերա սկսելու նպատակ չունի, սակայն, երբեմն, ներկայանում է որպես մոդել։

Այս անգամ նա նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար, որը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձևության և արվեստի գործիչների համար։

Ներկայացվող ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճով զբաղվել է Սու Ստեփանյանը, դիզայները Նենսի Ավետիսյանն է։
Դիտվել է 144710անգամ
Վերջին լուրեր