31 / Հունվար / 2022 : 13-18

Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել․ Արման Թաթոյան

Ա․ Թաթոյանն ամփոփում է պաշտոնավարման ժամանակ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը

«Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը:

Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութին ծանոթացեք այս հղումով.

Տեսանյութ
Դիտվել է 5618անգամ
Վերջին լուրեր