01 / Փետրվար / 2022 : 10-26

Փետրվար ամսվա եղանակային կանխատեսումը

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:

Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում:

Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:

◼️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:
◼️ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:
◼️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6...-8°C:
◼️ Լոռու մարզում՝ -2...-4°C, Տավուշի մարզում՝ -1...+1°C:
◼️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C, լեռնային շրջաններում` -6...-8°C:
◼️ Սյունիքի հովտային շրջաններում +2...+3°C, նախալեռնային շրջաններում` -2...-4°C:
◼️ Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2...+3°C, նախալեռնային շրջաններում` 0...-2°C:

Տեսանյութ
Դիտվել է 19638անգամ
Վերջին լուրեր