Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2022 : 11-10

Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները:

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին: Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի լիազորությունները կկատարի մինչև նոր նախագահի ընտրությունը:

Դիտվել է 7405անգամ
Վերջին լուրեր