01 / Փետրվար / 2022 : 14-42

Սպասվում են տեղումներ

Եղանակի կանխատեսում փետրվարի 1-6-ը

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 2-ին, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 4-ին և 5-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 2-ին և 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 17243անգամ
Վերջին լուրեր