02 / Փետրվար / 2022 : 13-21

Ջենիֆեր Լոպեսի գայթակղիչ նոր ֆոտոշարքը․ երգչուհին ցուցադրել է ֆանտաստիկ կազմվածքը (լուսանկարներ)

Գաղտնիք չէ, որ 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը հսկայական ժամանակ է անցկացնում մարզասրահում։ Եվ սա տալիս է ցանկալի արդյունք։ Երգչուհին կարող է իրեն թույլ տալ առանց վարանելու բավականին բաց զգեստներ կրել։ Այնուամենայնիվ, Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների վերականգնումից հետո, որի մասին աստղը վերջերս խոսեց հարցազրույցում, նա սկսեց շատ ավելի հազվադեպ ընտրել «սադրիչ» հանդերձանքները:



Այնուամենայնիվ, իր նոր՝ «Первый встречный» ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակներում, երգչուհին , այնուամենայնիվ, որոշեց չափազանց սեքսուալ կերպարով հանդես գալ։ Նա Instagram-ի իր սթորիում կիսվել է կուլիսային կադրերով։


Նկարահանումների համար Ջել Լոն ընտրել է գայթակղիչ բարակ կապերով սև կիսաշրջազգեստ՝ լրացնելով հանդերձանքը կրծկալով և կաշվե բաճկոնով: Ոճաբանները Ջենիֆերի մազերը հավաքել են կոկիկ փնջի մեջ՝ «անփութության» համար բաց թողնելով մի քանի բարակ մազափունջ, իսկ դիմահարդարները բրոնզե երանգներով դիմահարդարում են արել:


Սակայն ոչ սանրվածքը, ոչ էլ դիմահարդարումը համացանցի օգտատերերի վրա այն անջնջելի տպավորություն չթողեցին, ինչը՝ Լոպեսի ֆանտաստիկ կազմվածքը թողեցին:
«Մեր թագուհին», «Որքա՞ն ժամանակ պետք է անցկացնես մարզադահլիճում այսպիսի տեսք ունենալու համար», «Գեղեցկությունը հավերժական է», «Դու ուղղակի հիասքանչ ես», արտիստի երկրպագուները չեն զսպում իրենց էմոցիաները՝ թողնելով մեկնաբանություններ։

Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է 146095անգամ
Վերջին լուրեր