02 / Փետրվար / 2022 : 13-39

(Թարմացված)․Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած․ նոր լուսանկարներ Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած հրդեհից

Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին:

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։
Դիտվել է 33252անգամ
Վերջին լուրեր