02 / Փետրվար / 2022 : 17-21

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսովվարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին:
Դիտվել է 6632անգամ
Վերջին լուրեր