03 / Փետրվար / 2022 : 15-31

Ճանաչված երգչի կինը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնի, վարորդը փախուստի չի դիմել (լուսանկար)

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանն ու պարեկ Դավիթ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վրաերթի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։


Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 115687անգամ
Վերջին լուրեր