04 / Փետրվար / 2022 : 14-00

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Եղանակի կանխատեսում՝ փետրվարի 4-9-ը
Yelaket.am-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացավ, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 5-ին, 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-ի և 6-ի գիշերը կնվազի 8-10, ցերեկը` 4-6 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձյուն:

Դիտվել է 37714անգամ
Վերջին լուրեր