Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Փետրվար / 2022 : 10-40

Քիմ Քարդաշյանը դարձել է GUCCI ապրանքանիշերից մեկի նոր դեմքը (լուսանկարներ)

Հայկական ծագմամբ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանակավոր դադարեցրել է SKIMS ներքնազգեստի դիզայնի ցուցադրությունը, որպեսզի Փարիզում ներկայացնի «Balenciaga» ապրանքանիշի նոր հավաքածուն:

Իր և Balenciaga-ի ինստագրամյան պաշտոնական էջերում հրապարակված նոր լուսանկարներում 41-ամյա Քիմը ներկայանում է խիստ դասական կերպարով:


Լուսանկարներից մեկում նա կրում է իսպանական այս բրենդի երկար, ընձառյուծի արհեստական մորթուց վերարկու, «Cagole 90mm» կոշիկներ և «Le Cagole XS» ոճի սեւ պայուսակ:

Ցանկանո՞ւմ եք համաքայլ ընթանալ Քիմի հետ: Բարեբախտաբար, նրա հագուստը մատչելի է գնելու համար։

Նշենք, որ «Balenciaga» ապրանքանիշը պատկանում է Գուչի կազմակերպությանը։

Ի դեպ, օրեր առաջ էլ մոդելը կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ռեփերը մեղադրեց իր նախկին կնոջը, որ թույլ է տվել իրենց 8-ամյա դստերը՝ Նորթին, լուսանկարները տեղադրել «Տիկտոկ»-ում՝ առանց հոր կարծիքը հարցնելու:
Դիտվել է 54642անգամ
Վերջին լուրեր