08 / Փետրվար / 2022 : 12-26

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներից մեկը ինքնաթիռում մահացել է


Երեկ Զվարթնոց օդանավակայանում 03:10-ի սահմաններում ինքնաթիռի մեջ քաղաքացի է մահացել: Պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Մահացածը կին էր:

Լուրը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հաստատեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մահացած քաղաքացին եղել է փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներից:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դիտվել է 55213անգամ
Վերջին լուրեր