04 / Մայիս / 2020 : 10-27

Սպասվում է անձրև և ամպրոպ, քամի, հնարավոր է՝ կարկուտ

Հայաստանի տարածքում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, մայիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի, 4-ի և 5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, մայիսի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 27622անգամ
Վերջին լուրեր