Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2022 : 10-19

Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արտյոմ Կանևսկոյի ընկերը

Փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո» մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:

Վիրավորը նաև քրեական աշխարհում հայտնի, վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ) ընկերն է:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը:
Դիտվել է 21017անգամ
Վերջին լուրեր