10 / Փետրվար / 2022 : 13-59

Բուք, ձյուն․ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում ՓԵՏՐՎԱՐԻ 10-15

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ փետրվարի 10-ի ցերեկը ր 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, փետրվարի 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Փետրվարի 12-ին, 13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ ձնախառն անձրև:

Դիտեք նաև առնչվող տեսանյութը՝ Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն. Սուրենյան

Դիտվել է 39341անգամ
Վերջին լուրեր