11 / Փետրվար / 2022 : 11-32

Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների աշխատավարձը, եւ այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան

Կառավարության փետրվարի 10-ի նիստում վարչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան շահառուների որոշակի խմբերի՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այլն:

Նա, մասնավորապես, ասաց. «Այստեղ պետք է խոստովանել, որ այստեղ կա նաեւ տեխնիկական պատճառ, որովհետեւ մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա իհարկե, մեր պարտավորությունն է եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում:


Նա հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտե ձեւավորելու ժամանակ էլ իրենց համար աշխատռավարձերի այլ ստանդարտ սահմանեցին. «Այն ժամանակ էլ արդարացի բանավեճ կար, թե ինչքանով է արդար, որ իրավապահ համակարգում տարբեր աշխատավարձեր լինեն: Մենք այն ժամանակ ասացինք, որ մենք դա անում ենք, որպեսզի հետո ստիպված լինենք մնացած համակարգերում էլ աշխատավարձերը բարձրացնել՝ հասկանալով, որ հանրային հնչողության առումով դա այնքան էլ ակնահաճո չէ: Մենք շարունակելու ենք այս ճանապարհը»,-ասաց նա:
Դիտվել է 34292անգամ
Վերջին լուրեր